Հոսնի Մուբարաքը չի լքել Եգիպտոսը, նա գտնվում է Շարմ-էլ-Շեյխում, հայտարարել է վարչապետ Ահմեդ Շաֆիկը

Հոսնի Մուբարաքը չի լքել Եգիպտոսը, նա գտնվում է Շարմ-էլ-Շեյխում, հայտարարել է վարչապետ Ահմեդ Շաֆիկը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը գտնվում է երկրի տարածքում Շարմ- էլ-Շեյխում գտնվող իր նստավայրում, այլ ոչ թե արտասահմանում: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի գործող վարչապետ Ահմեդ Շաֆիկը: Ինչպես հաղորդում են եգիպտական ԶԼՄ-ները, երկրի փոխնախագահ Օմար Սուլեյմանի հետագա ճակատագիրը որոշելու է եգիպտական բանակը, որը հիմա ղեկավարում է երկիրը:

Եգիպտոսի նախկին նախագահը բազմիցս կրկինել է իր ելույթներում, որ չի պատրաստվում լքել երկիրը: 82-ամյա Հոսնի Մուբարաքը ծանր հիվանդ է և ժամանակ առ ժամանակ բուժման է մեկնում Գերմանիա և ԱՄՆ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---