Ռոբերտ Արզումանյանը մտադիր է նվաճել «Յագելոնիայի» մարզիչների վստահությունն արդեն ֆուտբոլի դաշտում

Ռոբերտ Արզումանյանը մտադիր է նվաճել «Յագելոնիայի» մարզիչների վստահությունն արդեն ֆուտբոլի դաշտում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և լեհական «Յագելոնիայի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որը երեք տարով պայմանագիր է ստորագրել, պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է, որ թիմից լավ տպավորություն է ստացել: «Թիմի կազմի մեջ խաղում են ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ ֆուտբոլիստներ: Այսպիսով, մարզիչը փորձը համադրում է երիտասարդության հետ»,- ասել է Արզումանյանը:

Ֆուտբոլիստը կարծում է, որ «Յագելոնիայի» մարզիչ Միչալ Պրոբիերեն լավ է հասկանում ֆուտբոլը և նրա հետ շփվելը հեշտ է. «Ակումբում անցկացրած մի քանի օրերից հետո ես տեսնում եմ, որ նա հսկայական գիտելիքներ ունի ֆուտբոլային տեխնիկայի մասին: Ֆուտբոլիստները շատ բարյացակամ են, և ինձ լավ են ընդունել: Հիմա ես ուղղակի պետք է նվաճեմ նրանց վստահությունն արդեն ֆուտբոլի դաշտում»:

Արզումանյանը նաև խոստովանել է, որ հիմա լավագույն մարզավիճակում չէ, բայց ամեն օր ֆիզիկապես և տեխնիկապես աճում է. «Լեհաստանի առաջնությունում հանդես են գալիս շատ լավ թիմեր, և յուրաքանչյուր խաղում պետք է խաղալ հավասար մրցակիցների հետ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---