Թուրքիայի իշխանությունները Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ ասելիք չունեն, գտնում է թուրքական պատգամավորը

PanARMENIAN.Net - Դինքի գործում կառավարության հիմնական մարտավարությունը ցուցադրական քայլերի ճանապարհով շեղվելն է: Դինքի սպանության մեղավորներին պաշտպանելով կամ չպաշտպանելով` մենք էթնիկական խնդրի առաջ ենք կանգնում: Այդ մասին հայտնել է պատգամավոր Ուֆաք Ուրասը: Նրա խոսքով` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խնդրել է իրեն մեկ ամիս ժամանակ տալ, որպեսզի պատասխանի պատգամավորի հարցին, թե արդյոք Հրանտ Դինքի գործով դատարանի նկատմամբ կկիրառվի Եվրոպական դատարանի որոշումը: «Իրականում նրանք ասելիք չունեն: Եթե անգամ նրանց վեց ամիս տրվի, միևնույն է, ոչինչ չի փոխվի: Ես կոնկրետ ու հստակ հարց եմ տվել և նույնպիսի պատասխան եմ ակնկալում»,- ընդգծել է Ուրասը, գրում է Ermenihaber.am-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---