Աուդրյունուս Աժուբալիս. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածությունն անհանգստացնում է

Աուդրյունուս Աժուբալիս. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածությունն անհանգստացնում է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ աճող լարվածությունն անհանգստացնում է, ՄԱԿ Անվտանգության խորհրդում հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրյունուս Աժուբալիսը, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

«Մինսկի խմբի համանախագահների ավելի ակտիվ մասնակցության ճանապարհով այդ երկարաձգված հակամարտության կարգավորմանը հասնելու գործում ԵԱՀԿ դերը կպահպանվի: Ես հակամարտության կողմերին կոչ կանեմ վստահության ամրապնդման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել` ներառյալ դիպուկահարների անհապաղ դուրսբերումը շփման գծից և մոնիթորինգների ուղղությամբ ԵԱՀԿ գործունեության ամրապնդումը»,- ասել է Աժուբալիսը:

Նրա խոսքով` լիտովյան նախագահությունը կնպաստի Հարավային Կովկասի` հակամարտությամբ խոցված համայնքների միջև լարվածության նվազմանն ու վստահության ամրապնդմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---