Նիկոլայ Բորդյուժան կոչ է անում ՀԱՊԿ երկրներին միասնաբար պայքարել ծայրահեղականության դեմ

Նիկոլայ Բորդյուժան կոչ է անում ՀԱՊԿ երկրներին միասնաբար պայքարել ծայրահեղականության դեմ

PanARMENIAN.Net - Ծայրահեղականության դրսևորումներ կան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ բոլոր երկրներում և այդ վտանգի դեմ պայքարում ջանքերը պետք է միասնական լինեն: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Ղրղզստանի փոխվարչապետի Պաշտպանության խորհրդի քարտուղար Շամիլ Ատախանովի հետ հանդիպմանը:

«Անցյալ տարվա իրադարձությունները Ղրղզստանում ու Տաջիկստանում մեկ շղթայի օղակներ են, -գտնում է նա: -Հարկավոր է համակարգել ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերը»: Ըստ նրա, կարևոր է պայքարել ծայրահեղականության բոլոր ձևերի դեմ «ընդհանուր ջանքերով»,-գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---