ՀՀ ՊՆ-ում կբացվի ռուսաց լեզվի ինտերակտիվ ուսուցման դասարան![]() 16 փետրվարի 2011 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունում կայանալու է ռուսաց լեզվի ինտերակտիվ ուսուցման դասարանի բացումը: Այն հագեցած է ուսուցման ժամանակակից մուլտիմեդիական միջոցներով և անհրաժեշտ ուսումնական գրականությամբ ՊՆ սպաների պարապմունքների համար, որոնք ապահովում են փոխգործակցություն ԱՊՀ երկրների բանակների, ինչպես նաև զորամասերի հրամանատարների հետ, որոնք ուղարկվելու են սովորելու Գլխավոր շտաբի ակադեմիայում և Ռուսաստանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում: Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռոսհամագործակցության մամլո ծառայությունը, դասարանի բացմանը մասնակցելու են ՊՆ ղեկավարության ներկայացուցիչներ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Ռոսհամագործակցության ներկայացուցչության ղեկավարը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |