ՀՀ ՊՆ-ում կբացվի ռուսաց լեզվի ինտերակտիվ ուսուցման դասարան

ՀՀ ՊՆ-ում կբացվի ռուսաց լեզվի ինտերակտիվ ուսուցման դասարան

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունում կայանալու է ռուսաց լեզվի ինտերակտիվ ուսուցման դասարանի բացումը: Այն հագեցած է ուսուցման ժամանակակից մուլտիմեդիական միջոցներով և անհրաժեշտ ուսումնական գրականությամբ ՊՆ սպաների պարապմունքների համար, որոնք ապահովում են փոխգործակցություն ԱՊՀ երկրների բանակների, ինչպես նաև զորամասերի հրամանատարների հետ, որոնք ուղարկվելու են սովորելու Գլխավոր շտաբի ակադեմիայում և Ռուսաստանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում:

Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռոսհամագործակցության մամլո ծառայությունը, դասարանի բացմանը մասնակցելու են ՊՆ ղեկավարության ներկայացուցիչներ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Ռոսհամագործակցության ներկայացուցչության ղեկավարը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---