Մելիտա Հակոբյան. Հայաստանում Զատկի տոնին ձվի պակաս չի լինի

Մելիտա Հակոբյան. Հայաստանում Զատկի տոնին ձվի պակաս չի լինի

PanARMENIAN.Net - Զատիկին ձվերի դեֆիցիտ չի լինի, հայտարարել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավար Մելիտա Հակոբյանը: Նրա խոսքերով, նախաամանորյա եռուզեռ չի լինի: «Նախատոնական պակասը ներկրողների բլեֆն էր և բացատրվում էր ձվերն ավելի թանկ վաճառելու որոշ տնտեսվարող սուբյեկտների ցանկությամբ: Որոշ սուպերմարկետներ նաև կենտրոնացրել են իրենց մոտ ձվերի վաճառքը` այլ ապրանքներ վաճառելու համար: Մեծ դեր է խաղացել նաև խուճապի մատնվելու մեր ժողովրդի հակումը»,- ասել է նա, սակայն հրաժարվել է անվանել սուպերմարկետները և տնտեսվարող սուբյեկտները, որոնք մեղավոր են ձվերի նախատոնական դեֆիցիտի մեջ:

Իր հերթին, մարքեթինգի մոնիտորնգի բաժնի ղեկավար Ֆրունզե Հայթյանը նշել է, որ ձվերի հետ կապված խնդիրներ եղել են դեռ 2010-ի մայիսին, երբ ձվերը վաճառվել են ինքնարժեքից ցածր գներով: «Ուստի արտադրողներին ձեռնտու չէր ձու վաճառելը, և շատերը սկսել են մորթել հավերին»,- ասել է Հայթյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---