2011-ի սեպտեմբերի 24-ին Հայաստանում տեղի կունենա TEDxYerevan-ը

2011-ի սեպտեմբերի 24-ին Հայաստանում տեղի կունենա TEDxYerevan-ը

PanARMENIAN.Net - 2011-ի սեպտեմբերի 24-ին Հայաստանում տեղի կունենա TEDxYerevan խորհրդաժողովը: Ինչպես հայտնում են միջոցառման կազմակերպիչները, խորհրդաժողովը տեղի է ունենալու «Երիտասարդանալով» կարգախոսով և կենտրոնանալու է երիտասարդության և հասունության հասկացման վրա: Խորհրդաժողովն ավարտվելու է «Քսան» հատուկ բաժնով, որին մասնակցելու են առավել ստեղծարար խոսնակները: Tedx խորհրդաժողովը Երևանում տեղի է ունենում երկրորդ անգամ, և գործընկերը կրկին Civilitas հիմնադրամն է: Կազմակերպիչներն արդեն հայտարարել են գաղափարների և խոսնակների ընտրություն:

Տեխնոլոգիաներին, արվեստին ու դիզայնին նվիրված TEDx խորհրդաժողովն առաջին անգամ տարածաշրջանում տեղի ունեցավ Երևանում: 17 ելույթ ունեցողները Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից ու Քուվեյթից ներկայացրեցին իրենց գաղափարներն ու փորձը: TEDx-ը ամերիկյան TED (Technology Entertainment Design հիմնադրամի ոչ պաշտոնական ծրագիրն է: 1984թ. ի վեր հիմնադրամը ամենամյա խորհրդաժողովներ է անցկացնում, որտեղ նույն բեմում հավաքվում են գիտնականներ, քաղաքական գործիչներ, ձեռներեցներ, նկարիչներ, երաժիշտներ, ինժեներներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---