Երևանում ապրիլի 29-30-ը տեղի կունենա Հայկական առևտրաարդյունաբերական պալատների համաժողով

Երևանում ապրիլի 29-30-ը տեղի կունենա Հայկական առևտրաարդյունաբերական պալատների համաժողով

PanARMENIAN.Net - Նոր ներդրումներ ներգրավելու նպատակով Երևանում ապրիլի 29-30-ը կազմակերպվելու է Հայկական առևտրաարդյունաբերական պալատների համաժողով` Կանադայի առևտրաարդյունաբերական պալատի մասնակցությամբ: Այդ մասին փետրվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ հայտարարել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքերով, այսօր սփյուռքի ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում, այլ, անցկացված հետազոտությունների համաձայն, միայն 10 տոկոսով: «Մեր խնդիրը նրանում է, որ սփյուռքի գործարարների մեծամասնությունը չգիտի այն մասին, թե Հայաստանում ինչպիսի գործարար միջավայր և օրենսդրական դաշտ կա, ինչպիսի հնարավորություններ կան ներդրումների համար»,- ասել է նա:

Իր հերթին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հավելել է, որ Հայաստանը ձգտում է բարելավել գործարար միջավայրը, որը 160 երկրների շարքում այդքան էլ վատը չի համարվում: Այդ ուղղությամբ կառավարությունն արդեն ձեռնարկել է մի շարք քայլեր: «Բիզնեսն արդեն սկսել է զգալ դա, և առաջիկա ամիսներին արդյունքներն ավելի շոշափելի կլինեն»,- ասել է նա:

Կլոր սեղանի մասնակիցները պայմանավորվել են համատեղ ջանքերով համաժողովի մասնակիցներին տրամադրել հնարավորություններ և հեռանկարներ, ինչպես նաև գրավիչ ներդրումային նախագծեր, որոնք նրանք կարող են իրենց ներդրումների հաշվին իրագործել Հայաստանում:

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված կլոր սեղանին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, Հայաստանի ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը և այլն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---