Մարտի 7-ից Հայաստանում արդեն հնարավոր կլինի բիզնեսը գրանցել «մեկ պատուհանի» սկզբունքով

Մարտի 7-ից Հայաստանում արդեն հնարավոր կլինի բիզնեսը գրանցել «մեկ պատուհանի» սկզբունքով

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը փետրվարի 17-ի նիստում որոշում է կայացրել պետական գրանցման և պետական հաշվառման վկայականների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 4-ի N 601 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Ինչպես նշել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, կառավարության ընդունած մոտ մեկ տասնյակ որոշումներն ուղղված են իրավաբանական անձ հիմնադրելու և անհատ ձեռնարկատեր հաշվառելու գործընթացի պարզեցումը և «Մեկ պատուհանի կանգառ» սկզբունքի ներդրումն ապահովող օրենքների կիրարկմանը։ Առավել դյուրին են դառնում, մասնավորապես, ֆիրմային անվանման տրամադրումը, պետական գրանցումը, ձեռնարկատիրությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձանց հաշվառումը, հարկային համարի տրամադրումը, պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տվյալներից պետական տուրքի վճարումով և մասնակի տեղեկություններից անվճար էլեկտրոնային եղանակով օգտվելու հնարավորությունը, պետական մի շարք մարմինների հետ տեղեկատվության էլեկտրոնային եղանակով փոխանցումը և այլն։ Մասնավոր անձը կամ իրավաբանական անձը այսուհետ պետք է դիմի միայն մեկ կառույցի՝ ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալություն:

Մարտի 7-ից արդեն հնարավոր կլինի բիզնեսը գրանցել «մեկ պատուհանի» սկզբունքով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---