Սևակ Սարուխանյան. Ռուս-իրանական տնտեսական համագործակցությունը կարող է ազդել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության վրա

Սևակ Սարուխանյան. Ռուս-իրանական տնտեսական համագործակցությունը կարող է ազդել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության վրա

PanARMENIAN.Net - Ռուս-իրանական ակտիվացող տնտեսական համագործակցությունը, մասնավորապես, Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ միանալու Իրանի երկաթուղային համակարգի նախագիծը կարող է բացասական ազդել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության վրա: Այդ մասին լրագրողներին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրենի տեղակալ Սևակ Սարուխանյանը: Նա նշել է, որ Իրան-Հայաստան երկաթուղին նաև կոչված է միացնել Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի և Ռուսաստանի նավահանգիստների հետ, և այլընտրանքային նախագիծը, անկասկած, ազդելու է նրա գրավչության վրա:

Միաժամանակ, Սարուխանյանը նշել է, որ հազիվ թե ռուս-իրանական նախագիծն իրականացվի առաջիկա 5 տարիներին, քանի որ երկրների միջև դեռ չի որոշվել ներդրումային փաթեթը և այն, թե ով ինչպիսի պարտավորություններ է վերցնելու իր վրա: Նա նաև հավելել է, որ նախագծի իրագործումը պահանջելու է հսկայական ներդրումներ 400-600 մլն դոլարի չափով, որոնց որոնումը բավական երկար ժամանակ է խլելու:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---