Հանրապետական Էդվարդ Ռոյսը դարձել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի նոր համանախագահը

Հանրապետական Էդվարդ Ռոյսը դարձել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի նոր համանախագահը

PanARMENIAN.Net - Սենատոր Մարկ Քըրքը ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի նոր համանախագահ` hանրապետական Էդվարդ Ռոյսին: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), կոնգրեսական Ռոյսը հայտարարել է, որ հաճույքով է ստանձնում այդ պաշտոնը 112-րդ Կոնգրեսում: Կալիֆորնիայից ընտրված օրենսդիրը նշել է, որ տարիներ շարունակ Հայաստանը ԱՄՆ-ի գործընկերն է եղել տարածաշրջանում բիզնեսի ու անվտանգության գծով, ինչը բխում է երկու երկրների ազգային շահերից:

Մարկ Քըրքը, որը սենատոր է ընտրվել Իլինոյսի նահանգից, ընդգծել է կոնգրեսական Ռոյսի նվիրավծությունը Հայաստանի աջակցության խմբին: «Ես վստահ եմ, որ համանախագահ Ռոյսը հետևողական կլինի նաև ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնության հատկացման, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի արդար ու կայուն լուծման ուղիների որոնման հարցում»,-ասել է Քըրքը:

Սենատորը նաև հավելել է, որ հպարտանում է իր գործունեությամբ Հայաստանի աջակցության խմբի համանախագահի պաշտոնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---