Իրանի միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 14 երիտասարդ ձյուդոիստներ

Իրանի միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 14 երիտասարդ ձյուդոիստներ

PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը մեկնել է Իրան, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի: Իրանում հանդես կգան 14 մարզիկներ, այդ թվում նաև առաջին պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Ղազարյանը և Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մրցանակակիր Գոռ Հարությունյանը: Հայկական պատվիրակությունը գլխավորոմ է Ձյուդոյի ֆեդերացիայի մարզական տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան, մրցաշարից հետո կձևավորվի Հայաստանի հավաքականը, որն ապրիլի 8-10-ը Հունաստանում հանդես կգա Եվրոպայի գավաթի մրցաշարում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---