Բաքվում Լեհաստանի դեսպան. Ղարաբաղյան հակամարտությունն ամենևին սառեցված չէ19 փետրվարի 2011 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Պատերազմը ղարաբաղյան հիմնախնդրի լուծում չէ: Այդ մասին Բաքվում հայտնել է Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Միխալ Լաբենդան: «Պետք է բացառել հակամարտության լուծման բոլոր ճանապարհները, բացի խաղաղից, որպեսզի նոր զոհեր ու նոր կորուստներ չլինեն»,- ընդգծել է դեսպանը: Դիվանագետն առանձնապես նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ: «Դա բոլորովին այդպես չէ: Սա միանգամայն կենդանի հակամարտություն է: Հուսով եմ, որ երկու երկրների, միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը կհանգեցնեն պատմական արդարության վերականգնմանը»,- ասել է Լաբենդան, հաղորդում է 1news.az-ը: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնագրի հիման վրա 1921թ. հունիսին Հայաստանը Լեռնային Ղարաբաղն իր անբաժան մասը հայտարարեց: 1921թ. Կովբյուրոյի ՌԿ(բ)Կ պլենումը Ստալինի անմիջական ճնշման ներքո ընթացակարգային խախտումներով որոշում է ընդունում Լեռնային Ղարաբաղը Հայաստանից բաժանելու մասին` Ադրբեջանի ԽՍՀ կազմում այդ հայկական տարածքներում լայն իրավունքներով ազգային ինքնավարության ձևավորման պայմանով: 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների ներկայությամբ հանրաքվե կայացավ, որում բնակչության ճնշող մեծամասնությունը` 99,89% արտահայտվեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |