Ֆրենք Փալոունը և Էն Էշուն կոչ են արել ամերիկյան կոնգրեսականներին դատապարտել Սումգայիթի հայկական ջարդերը

Ֆրենք Փալոունը և Էն Էշուն կոչ են արել ամերիկյան կոնգրեսականներին դատապարտել Սումգայիթի հայկական ջարդերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում հարգել են Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակը: Հանդես գալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում` Կոնգրեսում ԱՄՆ աջակցության խմբի նախկին համանախագահը կոնգրեսականների ուշադրությունն է հրավիրել ողբերգական դեպքերի վրա, որոնց ընթացքում Սումգայիթում սպանվել են տասնյակ հայեր: «Սումգայիթի հայկական ջարդերը հայ ժողովրդի հանդեպ շարունակվող ադրբեջանական ագրեսիայի ևս մեկ օրինակ են: Երկու տարի անց Ադրբեջանի 450. 000-անոց հայկական համայնքը ոչնչացել է այդ երկրի երեսից: Ադրբեջանական ղեկավարությանը հաջողվել է իրականացնել էթնիկական զտումներ և Բաքվի հայ բնակչության զանգվածային արտաքսում»,- ասել է կոնգրեսական Փալոունը:

Նա նշել է, որ Սումգայիթի դեպքերի 23-ամյա տարելիցը կրկին հիշեցնում է ԱՄՆ-ին պատմական անարդարության մասին, որի հետ բախվել է հայ ժողովուրդը: Կոնգրեսականն ընդգծել է տարածաշրջանում ԱՄՆ ներգրավման անհրաժշետությունը որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր: «Ես կոչ եմ անում Կոնգրեսի իմ գործընկերներին ճանաչել այդ ողբերգական իրադարձությունները»,- ասել է Փալոունը:

Իր հերթին, կոնգրեսական Էն Էշուն հայտարարել է, որ բոլորը պետք է հիշեն այդ ողբերգական օրերը և հարգեն հայկական ջարդերի զոհերի հիշատակը: «Ինձ համար դա անձնական հարց է: Իմ ընտանիքի անդամները փրկվել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից, և երբ մենք դիտարկում ենք 1988-ի Սումգայիթի դեպքերը, ապա մենք տեսնում ենք, որ պատմությունը կրկնվում է: Պետք է խստորեն դատապարտել բռնության նման դեպքերը` անկախ նրանից, թե դրանք երբ են տեղի ունեցել: 96 տարի անց ԱՄՆ Կոնգրեսը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Էշուն:

1988 թվականին Ադրբեջանում հայերի զանգվածային ջարդեր են եղել: Փետրվարին միայն Սումգայիթում երեք օրվա ընթացքում տասնյակ հայեր են սպանվել, զոհերի ճգրիտ թվաքանակը մինչ օրս հայտնի չէ: Պաշտոնական աղբյուրները հայտնել են 32 սպանվածի մասին: Մոտ 14 հազար սումգայիթցի հայեր ստիպված են եղել լքել քաղաքը: Սումգայիթի իրադարձությունները հանդիսացել են պատասխան 1988 թվականի փետրվարի 20-ին կայացած Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի որոշմանը` «Դիմել Ադրբեջանի ԽՍՀ եւ Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդներին ԼՂԻՄ-ին Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայաստանի ԽՍՀ հանձնելու հարցով»: Սումգայիթյան ջարդերին հետեւել են Կիրովաբադը, հայկական գյուղերն ու Բաքուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---