Տնտեսագետ. Հայաստանում բարձր գնաճը շուկայի մենաշնորհացման գինն է

PanARMENIAN.Net - «Մենաշնորհացումը մեծ չարիք է, իսկ գնաճը դրա գինն է»,- փետրվարի 23-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը` ներկայացնելով «Գնաճի իրական պատճառները և դրա հաղթահարման ուղիները» թեմայով հետազոտության վերլուծությունը: Տնտեսագետն ասել է, որ Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալների համաձայն Հայաստանում 12 սպառողական շուկայից 7-ը կենտրոնացված են, իսկ դա անմիջականորեն ազդում է գնաճի վրա: 2010-ի արդյունքներով Հայաստանում արձանագրվել է գնաճ 9.4 տոկոսի մակարդակով:

Մանասերյանը նաև անվանել է ներքին և արտաքին գործոնները, որոնք ազդեցություն են ունենում Հայաստանում գնաճի վրա: Մասնավորապես, նրա խոսքերով, արտաքին գործոնների շարքում են` սպառողական շուկայում համաշխարհային գների բարձրացում, անբարենպաստ բնակլիմայական պայմաններ, եվրոյի նկատմամբ ԱՄՆ դոլարի արժեզրկում, զարգացած երկրներում սուբսիդավորման քաղաքականությունը, որն անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում զարգացող երկրների համար: Ներքին գործոնների թվում են` անարդյունավետ հարկային և մաքսային օրենսդրություն, ոչ մեծ ֆինանսական ռեսուրսներ, մասնավոր հատվածի վարկավորման խնդիրներ, կոռուպցիա և այլն:

Տնտեսագետի խոսքերով, գնաճի դեմ պետք է պայքարել համալիր, այլ ոչ թե հույսը դնել միայն ԿԲ վրա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---