Թուրք ուսանողները չեն ցանկանում տեսնել Աբդուլլահ Գյուլին

Թուրք ուսանողները չեն ցանկանում տեսնել Աբդուլլահ Գյուլին

PanARMENIAN.Net - Նախօրեին Մերսինի համալսարանի մի խումբ ուսանողներ բողոքի ցույց կազմակերպեցին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի դեմ: Երբ Աբդուլլահ Գյուլը Մերսինի համալսարանում էր գտնվում, մի խումբ ուսանողներ համալսարանի շենքի դիմաց հավաքվեցին և սկսեցին վանկարկել. «Չենք ցանկանում տեսնել Գյուլին մեր համալսարանում»: Իրավապահ մարմինները միջամտեցին` ուսանողներին ցրելով արցունքաբեր գազով և ջրանետներով: Ժանդարմները 50 ուսանողների ձերբակալեցին և բերեցին ոստիկանական բաժանմունք, գրում են թուրքական լրատվամիջոցները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---