Ֆրենկ Փալոունին է հանձնվել ՀՀ նախագահի շնորհած Պատվո շքանշանը

Ֆրենկ Փալոունին է հանձնվել ՀՀ նախագահի շնորհած Պատվո շքանշանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանության ընդունելությունների սրահում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայանպաստ խմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոունի գործունեության 15-ամյա տարելիցին, ինչի առիթով նրան հանձնվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Պատվո շքանշանը:

Դեսպան Մարգարյանն իր ողջույնի ելույթում, մասնավորապես, նշեց, որ ՀՀ Նախագահի կողմից շնորհված բարձր պարգեւը կոնգրեսական Ֆրենկ Փըլոնի

15-ամյա անձնվեր աշխատանքի գնահատանքի արտահայտությունն է` ի շահ հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի, ԱՄՆ Կոնգրեսում հետեւողական հայանպաստ գործունեության եւ հայ ժողովրդի խնդիրները միջազգային հանրությանն անաչառ ներկայացնելու: Այս բարձր շքանշանը արտահայտում է նաեւ ամերիկահայության վերաբերմունքը` հանդեպ կոնգրեսականի եւ նրա 15-ամյա վաստակի:

Այնուհետեւ կոնգրեսական Փալոունին ողջունեցին եւ շնորհավորանքի խոսքեր ուղղեցին ԱՄՆ-ում ԼՂ ներկայացուցիչը, ԱՄՆ Հայ Դատի եւ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենները:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, վերջում հանդես եկավ կոնգրեսական Փալոունը եւ երախտագիտության խոսքն ուղղեց ՀՀ նախագահին իր գործունեության բարձր գնահատականի համար: Կոնգրեսականը նաեւ իր շնորհակալական խոսքն ուղղեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին, ինչպես նաեւ ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներին դրվատանքի խոսքերի եւ տարիների սերտ համագործակցության համար: Նա հայտարարեց, որ առաջիկայում նույնպես ինքը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը Հայաստանի Հանրապետությանը, ԼեռնայինՂարաբաղին եւ հայ ժողովրդին հուզող հարցերում հաջողության հասնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---