Synopsys Armenia-ի համագործակցությունը տեխնիկական բուհերի հետ կարելի է օգտագործել էներգետիկ և լեռնահանքային ճյուղի համար

Synopsys Armenia-ի համագործակցությունը տեխնիկական բուհերի հետ կարելի է օգտագործել էներգետիկ և լեռնահանքային ճյուղի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի Վարչության խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանն առաջարկել է բիզնեսի և կրթության համագործակցության փորձի ուսուցում կազմակերպել էներգետիկ և լեռնահանքային ոլորտի ուսանողների համար: Ինչպես ասել է Սամվել Նիկոյանը Synopsys Armenia ընկերություն կատարած այցի ժամանակ, դրա հետ մեկտեղ հարկավոր է օգտագործել Հայաստանի բուհերի հետ Synopsys-ի համագործակցության փորձը: Նրա կարծիքով, այդ համագործակցությունն օրինակ է ծառայում, թե ինչպես կարելի է համատեղել կրթությունն ու արտադրական գործընթացը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Վարչության խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր այցելել են ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջբուհական ամբիոն, հանդիպել ուսանողների հետ, ինչպես նաև ծանոթացել Synopsys Armenia-ի գիտա-արտադրական կենտրոնին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---