Մինչ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ղարաբաղի շուրջ բանակցությունների ակտիվացում է սպասվում, հայտնել է Սեմնեբին

Մինչ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ղարաբաղի շուրջ բանակցությունների ակտիվացում է սպասվում, հայտնել է Սեմնեբին

PanARMENIAN.Net - Նախքան Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ակտիվացում է սպասվում: Այդ մասին Բաքվում հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

«Մենք բարձր ենք գնահատում ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ Ռուսաստանի ջանքերը և հավատում ենք, որ այդ ջանքերն են նպաստել լարվածության նվազեցմանը: Միևնույն ժամանակ մենք մտահոգված ենք Հարավային Կովկասում սպառազինության մրցավազքով, որը կարող է վտանգավոր լինել: Այս կապակցությամբ համարում ենք, որ անհրաժեշտ է ակտիվացնել հակամարտության լուծման ուղղությամբ աշխատանքը»,- ասել է Սեմնեբին, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---