Թուրքիայի վարչապետը դատապարտել է ՄԱԿ ԱԽ կողմից Լիբիայի նկատմամբ ընդունված պատժամիջոցները

Թուրքիայի վարչապետը դատապարտել է ՄԱԿ ԱԽ կողմից Լիբիայի նկատմամբ ընդունված պատժամիջոցները

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Լիբիայի նկատմամբ ընդունված պատժամիջոցները: Նրա խոսքերով, պատժամիջոցներից «ավելի շատ տուժելու է ժողովուրդը, քան թե Մուամար Քադաֆին»:

Էրդողանը հայտարարել է, որ միջազգային հանրությանն ավելի շատ հետաքրքրում է լիբիական նավթը, քան այդ երկրի ժողովրդի ճակատագիրը: «Լիբիացիներն արդեն հիմա գուշակում են, թե ինչ է լինելու պատժամիջոցների կիրառումից հետո: Դրանք Լիբիայի ժողովրդին, որն առանց այդ էլ տառապում է քաղցից և բռնություններից, դնելու են հուսահատ դրության մեջ»,- ասել է նա, հաղորդում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---