Ավստրիայի հայ համայնքը պահանջում է դատապարտել Սումգայիթի ջարդերը28 փետրվարի 2011 - 21:01 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Ավստրիայի հայ համայնքը` Հայ ուսանողական և երիտասարդական միության ղեկավարությամբ, Վիեննայի կենտրոնական՝ Շտեֆանսպլաց հրապարակի անմիջական հարևանությամբ բողոքի ցույց անցկացրեց` միջազգային հանրությունից պահանջելով դատապարտել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերը: Ցույցին մասնակիցները գերմաներեն և անգլերեն լեզուներով թռուցիկներ էին բաժանում անցորդներին Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայերի դեմ իրականացված վայրագությունների, պետական մակարդակով հանցագործությունների քողարկման և Ադրբեջանի շարունակվող հայատյաց ու ռազմատենչ քաղաքականության մասին: Հայ ցուցարարները պաստառներ էին բարձրացրել` «Աշխարհը պետք է դատապարտի Սումգայիթում ազերիների կողմից հայկական կոտորածները», «Ադրբեջանը պետք է կանգնի արդարադատության առջև` հայերի կոտորածների համար», «Մենք դատապարտում ենք ադրբեջանական քաղաքներում հայերի նկատմամբ իրականացված էթնիկական զտումները» և այլ կոչերով: Ցույցին մասնակցում էին նաև Վիեննայի հայ առաքելական եկեղեցու և Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |