Ջոն Գալյանոյին սպառնում է ազատազրկում հակասեմիթական հայտարարությունների պատճառով

PanARMENIAN.Net - Բրիտանացի մոդելավորող Ջոն Գալյանոն դատարանի առաջ է կանգնելու հակասեմիթական արտահայտությունների մեղադրանքով, որոնք նա թույլ է տվել անցյալ շաբաթ Փարիզում: Ֆրանսիական դատախազության ներկայացուցիչների խոսքերով, գործընթացը կարող է սկսվել մի քանի ամիս անց: Մեղավոր ճանաչվելու դեպքում Գալյանոյին սպառնում է մինչև 6 ամիս բանտարկություն: 50-ամյա մոդելավորողն արդեն ներողություն է խնդրել իր վարքագծի համար և ասել. «Մեր հասարակության մեջ ռասզիմը տեղ չունի»: Սակայն հավելել է. «Ես լիովին հերքում եմ մեղադրանքները և համագործակցում եմ ոստիկանության հետ»:

Գալյանոն կարճ ժամանակով ձերբակալվել էր Փարիզի ոստիկանության կողմից, որը բողոք էր ստացել մի զույգի կողմից, որը մեղադրում է Գալյանոյին հակասեմիթական արտահայտությունների մեջ: Դրանից հետո Գալյանոն հեռացվել է Dior նորաձևության տնից, որտեղ վերջին տարիներին աշխատում էր որպես գլխավոր դիզայներ: Ղեկավարության որոշման համար հիմնավորում է հանդիսացել մեկ այլ միջադեպ: Հայտնվել է տեսագրություն, որում Գալյանոն սրճարանում գտնվող երկու կանանց բղավում է. «Ես սիրում եմ Հիտլերին», հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---