Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին դրսից բաղադրատոմսեր հրամցնելու դեմ է 3 մարտի 2011 - 19:48 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հիմնական բանակցային հարթակ մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտնել է ԵԱՀԿ առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Անվար Ազիմովը: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև երկկողմ ձևաչափում մենք պատրաստ ենք ձեռնարկել մեզանից կախված ամեն բան, որպեսզի կողմերին օգնենք մոտեցնել երկար սպասված կարգավորումը»,- հայտնել է նա: Ազիմովի խոսքով, Ռուսաստանի դիրքորոշումը հետևողական և անփոփոխ է. Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին դրսից բաղադրատոմսեր հրամցնելու դեմ է: «Ընդ որում, մենք ելնում ենք այն բանից, որ հակամարտության կարգավորման տարբերակի վերջնական ընտրության գլխավոր պատասխանատվությունը պետք է կրեն հայկական և ադրբեջանական կողմերը: Ռուսաստանը պատրաստ է սատարել խնդրի լուծման այն տարբերակը, որը ձեռնտու կլինի բոլոր ներգրավված կողմերին, իսկ փոխզիջումային պայմանավորվածության ձեռքբերման դեպքում` հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր»,- ասել է Ազիմովը: Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ այս տարվա մարտի 5-ին Սոչիում նախատեսված հերթական եռակողմ հանդիպումը կամրապնդի այդ դրական միտումը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |