Մոսկվայի Հայ երիտասարդության ասոցիացիա է ստեղծվել 7 մարտի 2011 - 12:32 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի նոյեմբերին Մոսկվայի առաջատար բուհերի հայկական ուսանողական համայնքների ներկայացուցիչների համար միասնական կազմակերպության ստեղծման մասին որոշում ընդունվեց, որի արդյունքը դարձավ մարտի 4-ին ՄՄՀՊԻ Հայկական միության նախագահ Հենրի Սարդարյանի գլխավորությամբ Ասոցիացիայի ստեղծումը: Կազմակերպության մեջ մտնում են այնպիսի բուհերի ուսանողներ, ինչպիսիք են ՌԴ կառավարությանն առընթեր ՖԱ, ՌԴ նախագահին առընթեր ԺՏ և ՊԾՌԱ, ՏԲԴ – ԱՀՀ, Օ.Ե. Կուտաֆինի անվ. ՄՊԻԱ, Պլեխանովի անվ. ՌՏՀ, ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ(հ), ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական Ակադեմիան, ՌՊՀՀ, ՄՊԼՀ, ՄՄԱՊՀ, Պիրոգովի անվ. ՌՊԲՀ, ՄՊՀ` որպես դիտորդ: Հանդիպման ընթացքում ընդունվեց կանոնադրությունը, որտեղ շարադրված են հիմնական դրույթները, մասնակիցների կազմը, կանոնները, ինչպես նաև կառուցվածքն ու իրավակազմակերպչական ձևը: Դրանից բացի ստորագրվեց հուշագիր: Այդ փաստաթղթերը ծրագրվում է մոտ ժամանակներս գրանցել ՌԴ Արդարադատության նախարարությունում: Կազմակերպման նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի զարգացումն ու բարեկամական հարաբերությունների ամրապնդումն է, Մոսկվայի հայ երիտասարդության համախմբումը, ուսանողների ակտիվ հասարակական գործունեության համար պայմանների ստեղծումը: Յուրաքանչյուր բաժին պարտավոր է մեկ տարվա միջոցառումների ծրագիր մշակել, որն ընդհանուր քվեարկության կառաջադրվի, դրա ընդունումից հետո կկազմվի կազմակերպության բյուջեն, հաղորդում է Ասոցիացիայի մամլո ծառայությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |