WikiLeaks. ԱՄՆ-ն դեռևս 2008-ին գիտեր Քադդաֆիի վարչակարգի տապալման ծրագրերի մասին 7 մարտի 2011 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Արևելյան Լիբիայի ջիհադիստների` Մուամմար Քադդաֆիի վարչակարգի տապալման ծրագրերի մասին պաշտոնական Վաշինգտոնը տեղյակ էր առնվազն 2008 թվականի փետրվարից: Այդ մասին ասվում է WikiLeaks կայքի կողմից հրապարակված գաղտնի դիվանագիտական հեռագրերում: Ամերիկյան դիվանագիտական հեռագրերում, որոնք թվագրվում են 2008 թվականի փետրվար և հունիս ամիսներով, նկարագրվում է արևելյան Լիբիայի վերածումը ջիհադի համաշխարհային բնի: Մի հեռագիր նկարագրում է ամերիկյան դիվանագետի զրույցն անհանգստացած լիբիական գործարարի հետ, որը պատմում է. «Դերնայի մզկիթները շահիդների հետագա գործունեության և վարչակարգի դեմ օպերացիաների լայն քննարկման վայր են դարձել: Տեղի գործազուրկ երիտասարդությունն ասում է, որ ինքն ամեն դեպքում կորցնելու ոչինչ չունի: Անիմաստ կյանքն արդեն ոչ մի արժեք չունի այդ մարդկանց համար, և նրանք փորձում են դրան արդարացում գտնել գոնե մահվան միջոցով»: Մեկ այլ հեռագիր հաղորդում է, որ Դերնան ու Բենղազին վերածվել են «ջիհադի անսպառ աղբյուրի»: Հեռագրում ասվում է, որ եթե Տրիպոլիում «ջիհադ» բառը հազվադեպ կարելի է լսել, ապա Դերնայում ու Բենղազիում բոլորը խոսում են «Քադդաֆիի վարչակարգին մինչև վերջ դիմակայելու և Իրաքի ամերիկյան օկուպացման» անհրաժեշտության մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |