Երևանի քաղաքապետարանը կրկին արգելել է հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում 7 մարտի 2011 - 21:34 AMT PanARMENIAN.Net - «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը մարտի 2-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում` 2011թ. մարտի 17-ին` ժամը 16.00-23.00-ն (մոտավոր) Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում` հանրահավաք և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 2011թ. մարտի 4-ի որոշմամբ առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում` իրազեկման մեջ նշված օրը և ժամին, իսկ Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Մաշտոցի պողոտա երթուղով երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն։ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 2011թ. մարտի 4-ի որոշմամբ արգելվել է Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառման (հանրահավաք) անցկացումը` հետևյալ հիմնավորմամբ. մարտի 15-ից Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց վերաբերյալ իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 2011թ. փետրվարի 236-ի և 2011թ. մարտի 2-ի որոշումներով ընդունվել են ի գիտություն։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |