Հայ կանայք չգիտեն իրենց իրավունքների մասին, հայտարարում են մասնագետները

PanARMENIAN.Net - Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Տաթևիկ Սմբատյանը: Ըստ նրա, պատճառը կարող է լինել այսպես կոչված «ընտանիքի ավանդական մոդելը», որի համաձայն կինը միշտ պետք է ենթարկվի:

«Շատ կանայք չեն գիտակցում, որ ունեն նույն իրավունքները, ինչ տղամարդիկ, որ նրանք իրավահավասար են և կարող են ակտիվ դերակատարություն ունենալ երկրի հասարակական ու քաղաքական կյանքում»,-ասել է Սմբատյանը: Կենտրոնի ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանի մարզերում կանանց իրավունքների պաշտպանության մակարդակը բավականին ցածր է մայրաքաղաքի համեմատ:

Սմբատյանը ափսոսանքով նշել է, որ հայ կանայք շարունակում են ընտանեկան բռնության ենթարկվել: Ըստ նրա, միայն մեկ ամսում այդ հարցով կենտրոն է դիմել 20-25 կին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---