Երևանում կայացավ «Ֆեմինիզմը մայրիշխանություն չէ» ակցիան 8 մարտի 2011 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Մարտի 8-ին «Կանանց ռեսուրս» կենտրոնի նախաձեռնությամբ Երևանում կայացավ «Ֆեմինիզմը մայրիշխանություն չէ» ակցիան: Միջոցառման նպատակն է հայ հասարակությանը ծանոթացնել «ֆեմինիզմ» հասկացությանը: Ակցիայի մասնակիցները երթ էին կազմակերպել Երևանի կենտրոնական փողոցներով, որի ընթացքում անցորդներին փուչիկներ և ֆեմինիզմի մասին պատմող թռուցիկներ էին բաժանում: Ֆեմինիզմը հասարակական-քաղաքական շարժում է, որի նպատակը կանանց քաղաքացիական լիարժեք իրավունքների տրամադրումն է: Լայն իմաստով դա ձգտում է դեպի կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը հասարակության բոլոր ոլորտներում, նեղ իմաստով` կանանց շարժում, որի նպատակը կանանց խտրականության վերացումն է և տղամարդկանց հետ նրանց իրավունքների հավասարեցումը: Մայրիշխանությունը հասարակության այնպիսի ձև է, որում առաջատար դերը պատկանում է կանանց, հատկապես այդ հասարակության ընտանիքի մայրերին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |