Ադրբեջանում ակտիվիստների ձերաբակալություններով փորձում են կանխել հեղափոխությունը 8 մարտի 2011 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Մարտի 8-ին Բաքվում քաղաքացիական հագուստով մոտ տաս հոգի բերման են ենթարկել երիտասարդական ակտիվիստ Ռաշադատ Ախունդովին, հաղորդում է ռադիո Ազադլիգը: Ներքին գործերի նախարարության մամլո ծառայության բաժնի պետ Օրհան Մանսուրզադեն հայտարարել է, որ դեպքը ստուգվելու է: Ոստիկանությունը բերման է ենթարկել նաև «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Սահավաթ Սոլթանլիին: Սակայն Բաքվի Քարադաղի շրջանի ոստիկանական բաժանմունքում ռադիո Ազադլիգին հաղորդել են, որ բերման ենթարկվածների թվում Սահավաթ Սոլթանլի անունով մարդ չկա: Amnesty International իրավապահ կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել երիտասարդական ակտիվիստների հետապնդումը: Ակտիվիստներն ասում են, որ իրենք բերման են ենթարկվել սոցիալական ցանցերի` ներառյալ Facebook-ի միջոցով կազմակերպված բողոքին մասնակցելու համար: «Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն այդ ճնշումը և թույլ տան խաղաղ բողոքի ցույցեր անցկացնել»,- ասել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Amnesty International-ի փոխտնօրեն Ջոն Դալուսենը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար |