Բուխարեստում կքննարկվեն տարբեր ոլորտներում հայ-ռումինական համագործակցության հարցերը

Բուխարեստում կքննարկվեն տարբեր ոլորտներում հայ-ռումինական համագործակցության հարցերը

PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Բուխարեստում (Ռումինիա) մարտի 9-10-ը կայանալիք հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստին:

Ինչպես նշվում է նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նիստի օրակարգում ընդգրկված են տրանսպորտի, առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրության, ինչպես նաև տուրիզմի, մշակույթի, կրթության ու գիտության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր: Միջկառավարական նիստին զուգահեռ մարտի 11-ին Բուխարեստում կկազմակերպվի կլոր սեղան` երկու կողմերի առևտրատնտեսական հաստատությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում կներկայացվեն երկկողմ ներդրումային հնարավորությունները և հեռանկարները:

Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմը նախագահում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, իսկ ռումինական կողմը` Ռումինիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառույցների նախարար տիկին Անկա Բոաջիուն:

Հայ-ռումինական հանձնաժողովի նախորդ նիստը կայացել է 2006թ.-ի հոկտեմբերին` Երևանում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---