Յ. Լենարչիչ. Նոր «Քրեական դատավարության օրենսգրքի» ընդունումը ցուց կտա, թե որքանով է ՀՀ օրենսդրությունը համապատասխանում միջազգային չափանիշներին![]() 9 մարտի 2011 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 9-ին ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: Հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԺՀՄԻԳ-ի կողմից «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» նոր հայեցակարգի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների և դրանց շուրջ ՀՀ դատախազության տեսակետների մասին հարցերը: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն հայտնեց պարոն Յ. Լենարչիչին, ներկայացված առաջարկությունների, համագործակցության պատրաստակամության և ստացված դրական արդյունքների համար: Ա. Հովսեփյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ պատրաստ են «Քրեական դատավարության օրենսգրքի» նոր հայեցակարգով նախատեսված փոփոխությունների փաթեթները և առաջիկայում Կառավարությունը այն կներկայացնի Ազգային Ժողովի քննարկման: Գլխավոր դատախազը նշեց, որ նոր «Քրեական դատավարության օրենսգրքի» ընդունման հարցը կարևորվել է նաև ՀՀ նախագահի կողմից և նախագահի հրամանագրով ստեղծվել է աշխատանքային խումբ` Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորությամբ, սահմանվել են աշխատանքների կարգը և ժամկետները: ԺՀՄԻԳ ղեկավար Յ. Լենարչիչը շեշտեց, որ նոր «Քրեական դատավարության օրենսգրքի» ընդունումը նաև ցուց է տալու, թե որքանով է ՀՀ օրենսդրությունը քրեական ոլորտում համապատասխանում միջազգային չափանիշներին և Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին: Դեսպան Յ. Լենարչիչը որ վերջին շրջանում, Հայաստանում գնալով ավելի է նկատվում բարեփոխումներ իրականացնելու գործընթացի ակտիվացում: Գլխավոր դատախազը նաև նշեց, որ անձամբ իր խնդրանքով ԵԱՀԿ երևանյան գրասենյակը անցկացնում է դատախազական համակարգի բարեփոխումների փորձագիտական մոնիտորինգ, հստակեցնելու, թե անցկացված բարեփոխումների արդյունքում, որքանով է դատախազական համակարգը համապատասխանում միջազգային չափանիշներին: Հանդիպման ավարտին, հյուրերը պատրաստակամություն հայտնեցին ԵԱՀԿ մանդատի շրջանակներում աջակցել դատախազության խնդրահարույց հարցերի լուծմանը: ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ համագործակցությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ մշտապես տվել է դրական արդյունքներ, հայտնում է գլխավոր դատախազության Հանրային կապերի վարչությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |