Հայաստանը հետաքրքրված է Եվրամիության հետ գործակցության լատվիական փորձով 9 մարտի 2011 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ հանդիպումից հետո ծաղկեպսակ է դրել Ազատության հուշարձանին: Հանրապետության ղեկավարն այնուհետ մեկնել է Լատվիայի խորհրդարան: Խորհրդարանի խոսնակ տիկին Սոլվիտա Աբոլտինայի հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել հայ-լատվիական միջխորհրդարանական համագործակցությանը: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև կապերի բարձր մակարդակը` գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանի և Լատվիայի խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերը հաջողությամբ համագործակցում են և պատրաստակամ են զարգացնելու փոխգործակցությունը` նկատի առնելով առկա մեծ ներուժը: Հայաստանի նախագահը նշել է նաև, որ Հայաստանը հետաքրքրված է Եվրամիության հետ գործակցության, ինչպես նաև երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու լատվիական փորձով: Նկատի առնելով, որ 2012թ. Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, իսկ 2014թ. Ռիգան հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք` Սերժ Սարգսյանը և Լատվիայի խորհրդարանի խոսնակը մշակույթի ոլորտում դա համարել են երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու, փոխշփումների նոր և շատ լավ հնարավորություն: Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակներում այսօր Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ մասնակցել է նաև հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |