Հայ սպայի մարդասպանը հունգարական բանտում զբաղված է գրքերի թարգմանությամբ 9 մարտի 2011 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Բաքվում տեղի է ունեցել հունգարական գրողի գրքի շնորհանդեսը, որը թարգմանել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը: Հավանաբար, ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովը որոշել է այդ կերպ «անցկացնել» իր ցմահ բանտարկությունը: Գրքի շնորհանդեսի ժամանակ ադրբեջանցի փիլիսոփա Ֆազիլ Աբասովը, առանց ամաչելու, գրքի թարգմանությունն անվանել է «Ադրբեջանի խիզախ որդի Սաֆարովի հերթական վաստակը ադրբեջանական ժողովրդի առջև»: Սաֆարովի «առաջին վաստակը» քնած հայորդու դաժան սպանությունն է: 2006թ. ապրիլի 13-ին Ռամիլ Սաֆարովը դատապարտվեց ցմահ բանտարկության հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար, որին նա դաժանաբար կացնահարեց քնած ժամանակ: Երկուսն էլ Բուդապեշտում էին գտնվում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին մասնակցելու նպատակով: 2007թ. փետրվարի 22-ին Բուդապեշտի քաղաքային դատարանը, քննելով գործը, ուժի մեջ թողեց դատավճիռը: Ադրբեջանը շարունակում է Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու որոշման հասնելու անիմաստ փորձերը, որպեսզի հայրենիքում, ազատ արձակելով Սաֆարովին, նրան դարձնեն ադրբեջանական դաժանության ու անսկզբունքայնության կենդանի հուշարձան: Սակայն, ինչպես նախկինում հայտարարել էր 2006թ. դատավարության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը, Սաֆարովը չի կարող էքստրադիցիայի ենթարկվել հայրնիք, չնայած նրան, որ Հունգարիայի ու Ադրբեջանի միջև համաձայնություն կա էքստրադիցիայի մասին: «Եթե Հունգարիան նման քայլի դիմի, նա անպայման պետք է իրազեկի այդ մասին Հայաստանին: Սակայն, հանցագործության ծանրությունն ու մեղմացուցիչ հանգմանքների բացակայությունը անհնար են դարձնում Սաֆարովի էքստրադիցիան»,-ասել է Դեմոյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |