Ստեփանակերտ. Երկրորդ ղարաբաղյան պատերազմը կավարտվի Ադրբեջանի պարտությամբ

Ստեփանակերտ. Երկրորդ ղարաբաղյան պատերազմը կավարտվի Ադրբեջանի պարտությամբ

PanARMENIAN.Net - «Քամիների միություն» թուրքական ստորաբաժանումը մասնակցել է դեռևս առաջին ղարաբաղյան պատերազմին, որի արդյունքները մենք բոլորս տեսնում ենք: Ես չեմ կարծում, որ ԼՂՀ Պաշտպանության բանակն այնքան թույլ է, որպեսզի ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ինչ-որ մեկը, լինի դա կանոնավոր ադրբեջանական բանակ կամ ինչ-որ ստորաբաժանումներ, կարող է հասնել էական արդյունքների»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նա նշել է, որ պետք է պատրաստվել ոչ թե պատերազմի, այլ կառուցողական երկխոսության ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար:

«Պետք չէ նաև տեսադաշտից բաց թողնել այն հանգամանքը, որ հունիսին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և երկրի իշխանությունները հիմա խաղում են բնակչության մեծամասնության ազգայնական զգացմունքների վրա»,- ասել է Աթանեսյանը:

«Քամիների միություն» թուրքական ստորաբաժանումը կարծում է, որ եթե ղարաբաղյան հակամարտության լուծման դիվանագիտական ուղիներն արդյունք չտան, պատերազմն անխուսափելի կլինի: «Քամիների միության» հրամանատար Յուսուֆ Զիա Արփաջիկը հայտարարել է այն մասին, որ «Քամիների միության» բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտունակ են և պատրաստ են ցանկացած պահի մարտի բռնվել «Ղարաբաղի ցանկացած կետում ադրբեջանական հողերի ազատագրման համար»: «Քամիների միություն» ստորաբաժանումը կազմված է նախկին կոմանդոսներից և Թուրքիայի ներքին գործերի հատուկ նշանակության ուժերի մարտիկներից: Այն համաձայնեցնում է իր գործողությունները թուրքական ռազմական հրամանատարության հետ, բայց Թուրքիայի ԶՈՒ հետ ուղիղ կապ չունի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---