Երևանում քննարկում են Հայաստանի պարենային անվտանգության նոր հայեցակարգը

Երևանում քննարկում են Հայաստանի պարենային անվտանգության նոր հայեցակարգը

PanARMENIAN.Net - Երևանում ընթանում են հանրային լսումներ Հայաստանի պարենային անվտանգության նոր հայեցակարգի վերաբերյալ: Ինչպես հայտարարել է լսումների բացման ժամանակ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, 2011-ի առաջին կիսամյակի ընթացքում նախատեսվում է քննարկել ազգային անվտանգության հայեցակարգը և դրանից հետո ընդունել այն ԱԱԽ նիստում: Բաղդասարյանը նշել է, որ հիմա աշխարհում նկատվում է պարենային խնդիրների լուծման նկատմամբ ռազմավարական մոտեցման միտում: ԱԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ հանրային լսումները կօգնեն բարելավել հայեցակարգը և կոչ է արել շահագրգիռ հասարակական և միջազգային կազմակերպություններին հանդես գալ իրենց առաջարկներով:

Իր հերթին, Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ ցանկացած երկրի համար ազգային անվտանգության կարևորագույն ոլորտներից է պարենային ոլորտը: Նա նաև նշել է, որ հայեցակարգի մշակումը սկսվել է Հայաստանի ԱԱԽ նախաձեռնությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---