«Եվրատեսիլ 2011». Երևանում կայացավ «Boom-Boom» երգի հակառակորդների փոքրաթիվ բողոքի ցույցը

«Եվրատեսիլ 2011». Երևանում կայացավ «Boom-Boom» երգի հակառակորդների փոքրաթիվ բողոքի ցույցը

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսության շենքի դիմաց «Եվրատեսիլ» մրցույթի երկրպագուները «Boom-Boom» երգի, որով Էմմին կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2011»-ում, դեմ բողոքի ցույց անցկացրեցին: Ցույցին մասնակցում էր 51 մարդ: Ինչպես ասվում է hateboom-boom.do.am կայքի աշխատակազմի հայտարարության մեջ. «Այս ամենն արվում է, որպեսզի Հայաստանն ավելի լավ ելույթ ունենա մրցույթում»: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «մրցույթի երկրպագունը գտնում են, որ «AYO» երգն ավելի լավն է»: Նրանց կարծիքով, «AYO»-ն ավելի շատ շանս ունի հաղթելու «Եվրատեսիլ 2011»-ում, քան «Boom-Boom»-ը:

«Եվրատեսիլ 2011»-ի համար «Boom-Boom» երգի դեմ ցույց անցկացնելու որոշումն անիմաստ է, քանի որ երգի ընտրությունն արդեն կայացել է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Եվրատեսիլ 2011» մրցույթում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նրա խոսքով, երգի ընտրությունն արդար է և փոփոխման ենթակա չէ: «Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս այս երգը, դա չի նշանակում, որ այն չի ներկայացվելու Եվրատեսիլում»,- ընդգծել է Գասպարյանը: Դրա հետ մեկտեղ նա ողջունել է, որ մրցույթի երկրպագուներն այդպես մտահոգված են այս հարցով: Սակայն Գասպարյանը մրցույթի երկրպագուներին խորհուրդ է տվել իրենց ժամանակն ավելի օգտակար գործերի վրա ծախսել:

Ավելի վաղ Գոհար Գասպարյանը հաղորդել էր, որ Երգի մրցույթում, որով Էմմին ելույթ կունենա «Եվրատեսիլ 2011»-ում, ՀՀ ամբողջ տարածքում 7715 sms-հաղորդագրություն է ուղարկվել: 3219 ձայն կամ 41.7% ուղարկվել է հօգուտ «Boom-Boom» երգի, 2422 ձայն կամ 31.39%` «AYO», 1535 ձայն կամ 19.90%` «Hi» և 539 ձայն կամ 6.99%` «Goodbye» երգի օգտին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---