Բաքվում զբաղվում են ինքնախաբեությամբ՝ համարելով, թե ադրբեջանական երիտասարդությանը դրդել են բողոքի ցույցերի

PanARMENIAN.Net - «Հասարակական կայունությանը խախտելու փորձեր եղել են անցյալում, կան նաև այսօր: Մեր երիտասարդությանը դրդել են ապօրինի ակցիաների անցկացմանը: Սակայն, ապօրինի ակցիան ցույց տվեց, որ Ադրբեջանի երիտասարդությունը ժողովրդի անբաժան մասն է և համախմբվել է պետության ղեկավարի շուրջ»,-ասել է Ադրբեջանի ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովը:

Մարտի 11-ին ակցիայի կազմակերպիչների մոտ 100 կողմնակիցներ փոքր խմբերով ցուցադրաբար խախտում էին հասարակական կարգը և փորձում էին հավաքվել «մայիսի 28» մետրոյի կայարանի մոտ, հայտնում է «Թրենդը»:

Ընդունված միջոցների արդյունքում այդ հակաիրավական գործողությունները կասեցվեցին, ձերբակալվեց 43 մարդ: 20 հոգու վերաբերյալ ակտ է կազմվել ոստիկանությանը չհնազանդվելու վերաբերյալ, մյուսներին ազատ են արձակել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---