Մոսկվայի գերակտիվությունը ղարաբաղյան գործընթացում բոլորովին չի անհանգստացնում պաշտոնական Ստեփանակերտին

PanARMENIAN.Net - Ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի ցանկացած հաջող իրագործում հեշտությամբ համբերությունից հանում է Ադրբեջանի ղեկավարությանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Խոսելով ղարաբաղյան գործընթացում Մոսկվայի գերակտիվության մասին` ղարաբաղցի պատգամավորը հայտնել է, որ այդ հանգամանքը չի անհանգստացնում Ղարաբաղի խորհրդարանին: «Ղարաբաղի ժողովուրդն ավանդաբար ավելի ռուսամետ է: Դրական գնահատելով Մոսկվայի միջնորդությունը` մենք գտնում ենք, որ հակամարտության կարգավորման մեջ պետք է ներգրավվեն բոլոր շահագրգռված կողմերը»,- ասել է Աթանեսյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---