Ավստրիան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին կրկնապատկել ջանքերը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում

PanARMENIAN.Net - Ավստրիան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին կրկնապատկել ջանքերը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և քննարկել վստահության ու անվտանգության միջոցների ամրապնդման հարցը ԵԱՀԿ շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Միխաել Շպինդելեգերը՝ հանդես գալով Վիեննայի միավորված ինստիտուտում «Ավստրիայի քաղաքականությունը Սևծովյան ու Կովկասյան տարածաշրջաններում» զեկույցով:

Ավստրիացի նախարարը նշել է, որ հայ և ադրբեջանցի իր պաշտոնակիցների հետ զրույցներում կոչ է անում հակամարտության կողմերին կրկնապատկել ջանքերը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:

«ԵՄ-ի իր գործընկերների հետ Ավստրիան պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ»,-ասել է նա: Ըստ նրա, տարածաշրջանի երկրները չեն կարող ամբողջությամբ իրացնել իրենց ներուժը Հարավային Կովկասում չկարգավորված հակամարտությունների առկայության պատճառով, հաղորդում է Ավստրիայի ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---