Տնտեսագետ. Հայաստանի գյուղատնտեսությունը պետք է զարգացնել ոչ թե աշխատասենյակներում, այլ գյուղում

Տնտեսագետ. Հայաստանի գյուղատնտեսությունը պետք է զարգացնել ոչ թե աշխատասենյակներում, այլ գյուղում

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսությունը ռազմավարական ոլորտ է Հայաստանի համար և պահանջում է հայեցակարգային մոտեցում, որը պետք է մշակվի ոչ թե աշխատասենյակներում, այլ գյուղում: Այդ մասին մարտի 16-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով, գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները լուծելու համար «անհրաժեշտ է ապրել գյուղում և հասկանալ, թե ինչ է նշանակում ֆերմեր լինել և գոնե չխանգարել ոլորտի զարգացմանը»:

Միաժամանակ, տնտեսագետն ընդգծել է պետաջակցության կարևորությունը, առանց որի աշխարհի ոչ մի երկիր ի վիճակի չէ լուծել պարենային անվտանգության հետ կապված խնդիրները: Մասնավորապես, նա առաջարկում է սուբսիդիաներ տրամադրել ֆերմերների համար ոռոգման ջրի վարձը չեղյալ հայտարարելու տեսքով, որը լուծելու է պարենային անվտանգության ապահովման հետ կապված խնդիրները, մասնավորապես հացահատիկի և այլ ցանքային կուլտուրաների բերքի ապահովման ոլորտում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---