Նիդերլանդներում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Նիդերլանդների թագուհուն

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Նիդերլանդների թագուհի Բեատրիքսին: Հավատարմագրի հանձնման արարողությունից հետո առանձնազրույց տեղի ունեցավ թագուհի Բեատրիքսի եւ ՀՀ դեսպանի միջեւ, որի ժամանակ անդրադարձ կատարվեց հայ-հոլանդական հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին, հայտնել է ԱԳՆ մամլո ծառայությունը:

ՀՀ դեսպանի կողմից Նիդերլանդների թագուհուն հավատարմագրի հանձնման կապակցությամբ, ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց ընդունելություն, որի ժամանակ Ալմելոյի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Խաչիկ Ֆրանգյանի կողմից կատարվեց ՀՀ նորաբաց դեսպանատան օծման կարգը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---