Ադրբեջանն ակտիվորեն ներգրավում է Եվրոպան «հայերի կողմից ադրբեջանցի երեխայի սպանության» մասին ստի մեջ16 մարտի 2011 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական սփյուռքը, չբավարարվելով պարզապես ակնհայտ ապատեղեկատվության տարածմամբ, որոշել է եվրոպական երկրներն ու կառույցներն իր ստահոդ մեղադրանքներին մեղսակից դարձնել: Ֆրանսիայում ադրբեջանական սփյուռքը բողոքի ակցիա է անցկացրել Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի շենքի դիմաց` կապված «Հայաստանի Զինված ուժերի դիպուկահարի կողմից Աղդամի շրջանի Օրթա-Քարվենդ գյուղի մանկահասակ բնակիչ Ֆարիդ Բադալովի սպանության» հետ: Ցուցարարները «հայտարարություն» են բաժանել, որն ուղղվել է ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուին, ԵԽ գլխավոր քարտուղարին, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ընտանիքի և երեխաների հարցերի հանձնաժողովի նախագահին, նախարարների կոմիտեի նախագահին, ինչպես նաև ԵԽ ու Եվրամիության պատգամավորների էլեկտրոնային հասցեներին: Մարտի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ «հայկական զինված ուժերն ադրբեջանցի երեխա են սպանել»: Ընդ որում, նույն այդ ադրբեջանական ԶԼՄ-ները երկար ժամանակ չէին կարողանում կողմնորոշվել` 8-ամյա, թե 10-ամյա տղա է սպանվածը` Օրտա-Քարվենդ գյուղի բնակիչ Ֆարիդ Բադալովը, որոշ ԶԼՄ-ներ խոսում են դեռահասի մասին: Ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և պաշտպանության նախարարությունը հանդես եկան համատեղ մեկնաբանությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է թեժացնել իրավիճակը սահմանային Օրթա Քարվենդ գյուղում ադրբեջանցի երեխայի մահվան հետ կապված` ինտենսիվ կերպով կեղծ մեղադրանքներ շրջանառելով ղարաբաղյան կողմի հասցեին: Տեղի ունեցածն ուշադիր ուսումնասիրելու դեպքում կարելի է մի շարք փաստեր ի հայտ բերել, որոնք պաշտոնական Բաքվի մեղադրանքների կեղծ լինելու մասին են վկայում: Մարտի 10-ին ԵԱՀԿ առաքելության կողմից նշված վայրում դիտարկում անցկացնելու ժամանակ ղարաբաղյան կողմը դիտարկման խմբի անդամների ուշադրությունը հրավիրել էր հետևյալի վրա. ԼՂՀ պաշտպանության բանակի առաջնային դիրքերից մինչև Օրթա Քարվենդ գյուղն ընկած հեռավորությունը կազմում է 1400-1500 մետր, այսինքն, տվյալ դեպքում անհնար է, որ ՍՎԴ դիպուկահար հրացանից նշանառու կրակով արձակված գնդակը հասներ թիրախին: Նշված հատվածի ռելիեֆը թույլ չի տալիս ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դեպի հակառակորդի կողմը նշանառու կրակ բացել, քանի որ վերջինս ունի բարձր դիրքային առավելություններ: Հավաստի աղբյուրների համաձայն, Օրթա Քարվենդից ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերն առավել դիպուկ գնդակոծելու նպատակով ադրբեջանցի զինծառայողները բարձրանում են տների տանիքները: Հենց այն տների, որոնց բակերում: Սովորաբար սահմանային գոտու գյուղերում մարդիկ բնակություն են հաստատում ոչ թե առաջնային, այլ միջին կամ ետին գոտում ` բնակավայրի առավել պաշտպանված մասում: Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններից դատելով` Օրթա Քարվենդում ամեն ինչ ճիշտ հակառակն է, և բակերը, որտեղ , չգիտես ինչու առաջնային գծին հնարավորինս ավելի մոտ են տեղակայված: Անգամ եթե այդ երեխան գնդակից է մահացել, ապա դեռ պետք է ապացուցել, թե ով և որ կողմից է կրակել: Չի բացառվում, որ հնարավոր է` Ֆարիզ Բադալովը դարձել է Օրթա Քարվենդ և Շխլար գյուղերի միջև գտնվող ադրբեջանցի դիրքապահների կողմից արձակված կրակի զոհը: Չի բացառվում նաև, որ հնարավոր է` երեխան մահացել է չպայթած զինամթերքի հետ անզգույշ վարվելու արդյունքում, ինչը հաճախ է պատահում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի երկու կողմերում էլ: Եթե կրակոցը արձակվել է ոչ թե ուղիղ նշանակետին, այլև բարձր անկյան տակ, ապա տվյալ դեպքում սովորական հրազենից արձակված գնդակը չէր կարող այդքան հեռու հասնել: Նման հեռավորության վրա կարող են կրակել միայն խոշոր տրամաչափի գնդացիրները: Սակայն, ինչպես նշվում է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններում, երեխան մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Եթե կրակեին խոշոր տրամաչափի զենքից, ապա երեխայի գլուխը պարզապես ցրիվ կտար: Ցավոք, Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը չի խորշում և ոչ մի մեթոդից` շահարկելով անգամ երեխաների կյանքն ու մահը: Հայկական կողմերի համար խորթ են Ադրբեջանի կողմից կիրառվող ֆաշիստական մեթոդները` երեխաներին, քնած մարդկանց, գերիներին սպանելը, դիվերսանտներին ու ահաբեկիչներին ազգային հերոսներ դարձնելը և այլն: Ամեն անգամ պետությունների ղեկավարների հանդիպումներից հետո կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցից առաջ, ադրբեջանական քարոզչամեքենան թեժացնում է լարվածությունը շփման գծում: Հերթական օրինակ է դարձել ս.թ. մարտի 10-ին ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Արթուր Աղաբաբյանի մահը: Ընդ որում միջադեպը տեղի է ունեցել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ դիտարկումից համարյա անմիջապես հետո: Դա վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում է: Այն ժամանակ, երբ միջնորդները, հայկական կողմերի նախաձեռնությամբ, հերթական անգամ առաջարկում են առաջնային գծից հեռացնել դիպուկահարներին, պաշտոնական Բաքուն ոչ միայն ուղեփակում է վերոնաշյալ նախաձեռնությունը, այլև սաստկացնում է դիպուկահարային պատերազմը և իր սադրիչ գործողություններով զրոյի է հասցնում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը: Համաշխարհային հասարակայնությունը պետք է խստագույնս դատապարտի Ադրբեջանի ղեկավարության նման գործողությունները և նրա դեմ համապատասխան պատժամիջոցներ կիրառի»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում Նա ասել է, որ առաքելությունը հաշվետու չէ «ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին» |