Բրազիլիայի կառավարությունը 80.000 դոլար արժողությամբ սարքավորումներ կնվիրաբերի Հայաստանին

PanARMENIAN.Net - Բրազիլիայի կառավարությունը Երևանում իր դեսպանության միջոցով ՀՀ կառավարությանը կնվիրաբերի ավելի քան 80.000,00 (ութսուն հազար) ԱՄՆ դոլարի արժողությամբ սարքավորումներ բնապահպանության նախարարության վտանգավոր և թունավոր նյութերի վերահսկման լաբորատորիայի համար, ինչպես նաև մեկ արտաճանապարհային մեքենա:

Նվիրատվությունը Բրազիլիայի կառավարության Հումանիտար օգնության ծրագրի մաս է՝ ի պատասխան ՀՀ կառավարության միջազգային օգնության խնդրանքի Նուբարաշենի թունաքիմիկատների և այլ թունավոր թափոնների վայրում վնասի վերահսկման գործողությունների վերաբերյալ, ասվում է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատան հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---