Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը գարնանամուտը կնշի «Շչելկունչիկով» և «Սևիլյան սափրիչով»17 մարտի 2011 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Երևանում Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի է ունենալու Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգային ծրագրում` Չայկովսկու գրական-երաժշտական կոմպոզիցիան է «Շչելկունչիկը»: Գարնանը նվագախումբը նվիրելու է հայ հանդիսատեսին Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» օպերան: Համերգների հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը: «Շչելկունչիկը» Պյոտր Չայկովսկու բալետն է` ստեղծված 1892-ին ( Հոֆմանի հեքիաթի հիման վրա սցենարը կազմել է աշխարհահռչակ բալետմայստեր Մ. Պետիպան): Բալետի երաժշտությանը հատուկ են իսկապես սիմֆոնիկ զարգացման գծեր: Կոմպոզիտորը ստեղծել է վառ, գունեղ ձայնային պատկերներ, որոնցում հիանալի կերպով համադրվել են ֆանտաստիկան և կենցաղային ուրվանկարները, պարային համարների հմայիչ նրբագեղությունը և ոգեշնչված քնարերգությունը: «Սևիլյան սափրիչ»` իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի կատակերգական օպերա երկու գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Չեզարե Ստերբինիի ըստ ֆրանսիացի դրամատուրգ Բոմարշեի «Սևիլյան սափրիչը» կատակերգության: Առաջնախաղը («Ալմավիվա կամ Անօգուտ նախազգուշություն» անվան տակ) կայացել է 1816թ. փետրվարի 20-ին Հռոմի Teatro Argentina թատրոնում: Օպերան համարվում է իտալական կատակերգական օպերային ժանրի գլուխգործոցներից մեկը և ընդգրկված է ժամանակակից խոշորագույն օպերային թատրոնների խաղացանկներում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին |