Հայաստանի ԱԳՆ. Հայ-ռուսական հարաբերություններն ամուր հիմքերի վրա են

Հայաստանի ԱԳՆ. Հայ-ռուսական հարաբերություններն ամուր հիմքերի վրա են

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական հարաբերությունները այնպիսի ամուր հիմքերի վրա են դրված, որ Մոսկվա որեւէ այլ երկրի ղեկավարի այցելությունը չի կարող որեւէ բացասական ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների վրա:

Նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ համատեղ մամլո ասուլիսում՝ անդրադառնալով հասարակության այն մտահոգություններին, որ վերջին օրերին Մոսկվայում տեղի ունեցող ռուս-թուրքական հանդիպումները կարող են բացասական ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---