Նարինե Ռշտունի. Իր ռեժիմով Նուբարաշենի ՔԿՀ ղեկավարությունը սպանում է կալանավորներին

Նարինե Ռշտունի. Իր ռեժիմով Նուբարաշենի ՔԿՀ ղեկավարությունը սպանում է կալանավորներին

PanARMENIAN.Net - Իր ռեժիմով Նուբարաշենի ՔԿՀ ղեկավարությունն ամեն օր սպանում է կալանավորներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հացադուլ հայտարարած բատարկյալներից մեկի` Մանուկ Սեմերջյանի փաստաբան Նարինե Ռշտունին: Նրա խոսքով, Սեմերջյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: «Երեք վիրահատությունների արդյունքում իմ հաճախորդին ստամոքսը գրեթե ամբողջությամբ հեռացվել է, և նա հատուկ դիետիկ սննդի կարիք ունի, որը բանտը նրան չի տրամադրում»,- ասել է նա: Դրա հետ մեկտեղ Ռշտունին հաղորդել է, որ կապված ստեղծված իրադրության հետ ինքն արդեն դիմել է նախագահի վարչակազմ, Օմբուդսմենին, Հայաստանի արդարադատության նախարարություն, ինչպես նաև ԵԱՀԿ և ԿԽՄԿ երևանյան գրասենյակներ, սակայն ոչ մի պատասխան առայժմ չի ստացել: Նրա խոսքով, ՀՀ արդարադատության նախարարությունը դեռևս կալանավորների կողմից հացադուլ հայտարարելու առաջին օրը հայտարարություն տարածեց, որում հաղորդեց, որ տեղյակ է ստեղծված իրադրության մասին և սահմանափակվեց միայն խոստումներով, որոնք մինչ օրս չի կատարել: «Ես հուսով եմ, որ վերոնշյալ կառույցները կարձագանքեն կատարվող իրադարձություններին և համապատասխան քայլեր կձեռնարկեն»,- ասել է նա:

«Սեմերջյանն ինքը մեր վերջին հանդիպման ժամանակ ինձ ասաց. «Ինձ ազատ չեն արձակում, բայց և չեն ապահովում գոյության համար անհրաժեշտ պայմաններով, եթե ուզում են ինձ սպանել, ապա թող միանգամից սպանեն»,- նշել է Ռշտունին:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ բանտարկության դատապարտված 70 կալանավորները դադարեցրել են մարտի 12-ին սկսած հացադուլը, չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին հավաստի աղբյուրներից, մինչ օրս հացադուլը շարունակում են Սերգեյ Մովսիսյանը (1983թ.), Մանուկ Սեմերջյանը (1968թ.), Սերգեյ Պետրոսյանը (1968թ.) և Արսեն Արուշանյանը (1973թ.): Կալանավորները պահանջում են ընդամենը մարդավայել պայմաններ ապահովել: Ինչպես հայտնի է դարձել, վերջերս բանտի ղեկավարությունը բանտախցերի ներսից՝ պատուհանից 1 մ հեռավորության վրա ճաղավանդակներ է տեղադրել, ինչը ծանր հոգեբանական ճնշում է առաջացնում կալանավորների մոտ, որոնք չեն կարող մոտենալ պատուհանին: Նման որոշման պատճառը զբոսանքի ժամանակ կալանավորներից մեկի փախուստի դիմելու փորձն է եղել: Բացի այդ, կալանավորների մեծ մասը լուրջ առողջական խնդիրներ ունի և նրանք հատուկ դիետիկ սննդի կարիք ունեն: Սակայն, բանտի ղեկավարությունը անտեսում է կալանավորների բողոքները, շարունակելով նրանց կերակրել այնպիսի սնունդով, որը նույնիսկ ուտելու ենթակա չէ: Հարազատներին չի թույլատրվում փոխանցել նրանց ձավարեղեն, բանջարեղեն: Միայն անցյալ տարի անմարդկային պայմանների պատճառով 15 մարդ է մահացել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---