2011 թ. Համահայկական երաժշտական «Տաշիր» մրցանակաբաշխությունը խոստանում է անմոռանալի լինել

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում տեղի կունենա Համահայկական երաժշտական «Տաշիր-2011»«/b> մրցանակաբաշխությունը: Ինչպես ասվում է Ռուսաստանի հայերի միության հաղորդագրության մեջ, այս տարի մրցանակաբաշխությունն առավել վառ ու անմոռանալի կլինի: Հանդիսատեսին հագեցած համերգային ծրագիր է սպասում, հումորային համարներ ու անակնկալներ:

Արարողության պատմության մեջ առաջին անգամ հատուկ հյուրերը կլինեն Լառա Ֆաբիանը, Տոտո Կուտունյոն, Մանոլոն ու Gipsygitanes, Ստաս Միխայլովը, Comedy Club-ի անդամները և համաշխարհային այլ աստղեր:

«Տաշիր-2011»-ի անվանակարգերում ներկայացված են Թաթա Սիմոնյանը, Ջիվան Գասպարյանը, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Էմմին, Լուսինան և այլոք:

«Տաշիր» մրցանակը հանձնվում է հայկական շոու բիզնեսի ասպարեզում՝ աշխարհում հայկական մշակույթի տարածման համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---