Թուրքիան կարող է մասնակցել Լիբիայում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությանը

Թուրքիան կարող է մասնակցել Լիբիայում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում բանակցել է Լիբիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում է TRT-ն, այդ նպատակով Անկարա է ժամանել Լիբիայի ապստամբների առաջնորդ Նասեր Ալ-Մանախը: Ապստամբները հուսով են, որ Թուրքիան կարող է համոզել Քադաֆիին դադարեցնել ռազմական գործողություններն ընդդիմության դեմ:

Մինչդեռ, ինչպես հայտնում է «Սաբահը», հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, Թուրքիան փոխել է դիրքորոշումը և այժմ դեմ չէ մասնակցել ՆԱՏՕ-ի բազմազգ ուժերի գործողությանը Լիբիայում: Եթե Քադաֆին շարունակի ռազմական գործողությունները ապստամբների դեմ, թուրքական F-16 ինքնաթիռները կարող են մասնակցել ռազմական գործողություններին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---